jkjhkjhkj

14-03-2023 15:09 363

Չարլզ Մանգերը ծնվել է 1924 թ. Հունվարի 1-ին Օմաայում, ԱՄՆ-ում: Ի դեպ, Օմահայից է նաեւ Ուորեն Բաֆեթը:


Նա սովորել է Միչիգանի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է ֆիզիկա եւ մաթեմատիկա: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա Ալյասկայում ծառայել է որպես օդերեւութաբան:
1948-ին, երբ պատերազմը ավարտվեց, Չարլին ավարտեց Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (Հարվարդի իրավաբանական դպրոցը) եւ սկսեց հաջողակ իրավաբանական պրակտիկա Լոս Անջելեսում:


1962 թ.-ին Չարլի Մունգերը հիմնադրեց իր սեփական ներդրումային գործընկերությունը, որը բավականին նման էր Ուորեն Բաֆեթի ընկերությանը: Նա ներդրումներ էր կատարում հիմնականում թերագնահատված բաժնետոմսերի մեջ, որոնք ֆոնդային բորսայում վաճառվում էին մեծ զեղչով` իրենց «իրական արժեքի» համեմատ: 1962-ից մինչեւ 1975 թթ. Մանգերի գործընկերությունը, միջին հաշվով, տվել է տարեկան 19,8% կապիտալի աճ, ինչը գրեթե չորս անգամ գերազանցում է միջին ցուցոնիշները ֆոնդային շուկայում:

1976 թ.-ին տեղի ունեցավ երկու ներդրումային ընկերությունների միաձուլումը՝ Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway-ի եւ Չարլի Մանգերի Blue Chip Stamps-ի, որտեղ Մանգերը զբաղեցրեց տնօրենների խորհրդի փոխնախագահի պաշտոնը, իսկ Բաֆեթը զբաղեցրեց նախագահի տեղը:

Ներկայումս Շարլզ Մանգերը շարունակում է զբաղեցնել Berkshire Hathaway-ի տնօրենների խորհրդի փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաեւ հանդիսանում է Wesco Financial- ի տնօրենների խորհրդի նախագահ, որը 80% պատկանում է Berkshire-ին:

Չարլզ Մանգերը ճանաչում է ստացել որպես Ուորեն Բաֆեթի համահիմնադիր գործընկեր, մոտ ընկեր եւ համախոհ:


Հասկանալու համար, թե որքանով են այդ երկու անձը միմյանց հետ կապված, բավական է հաշվել, թե քանի անգամ է Բաֆեթն ասել. «Չարլին եւ ես» դա արեցինք, նման որոշում կայացրինք, վերլուծեցինք այն, մտածեցինք դրա մասին. Այս արտահայտությունը կարելի է լսել Բաֆեթից այնքան հաճախ, կարծես «Չարլին եւ ես»` մեկ անձի անուն է:

 Հետաքրքիր փաստեր

  • Թեև Բաֆեթը եւ Մունգերը երկուսն էլ մեծացել էին նույն քաղաքիում՝ Օմախայում եւ ընդհանուր շատ ընկերներ ունեին, նրանք չեն հանդիպել մինչեւ 1959 թվականը: Դոկտոր Դեյվիսը որոշեց, որ ժամանակն է ներկայացնել միմյանց այս երկու երիտասարդներին, եւ նրանց հրավիրեց ընթրիքի տեղական ռեստորանում: Այս առաջին հանդիպումից հետո նրանք սկսեցին սերտորեն շփվել, եւ Բաֆեթը առաջինն էր, ով համոզում էր Մանգերին հրաժարվել իրավաբանական պրակտիկայից եւ զբաղվել ներդրումային գործունեությամբ:
  • Մանգերի գործունեությունը Ֆիլիպ Ֆիշերի կողմից քարոզվող ներդրումների որակական մոտեցման կենդանի մարմնավոումն է: Ի սկզբանե, Մանգերը լիովին ընդունեց գերազանց ցուցանիշներ ունեցող ընկերությունների արժեքը և նպատակահարմար է համարում վճարել այդ ընկերությունների համար արդարացի գին:
  • Նա իր «Սխալ դատողությունների հոգեբանությունը» դարձրեց ամենօրյա որոշումների կայացման անբաժանելի մասը:

The material is copyrighted and protected by law

Often read materials