jkjhkjhkj

08-04-2019 18:08 2885

 

ՀՀ կառավարությունն առաջարկում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ քաղաքացու օր:

«Տոների և հիշատակի օրերի» մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Նախագծով առաջարկվում է ավելացնել համապատասխան հոդված՝ ՀՀ քաղաքացու օր նշելու նպատակով: Ըստ դրա այդ օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես ՀՀ քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»,- ասաց Զեյնալյանը:

Նա նաև ներկայացրեց Քաղաքացու օրը որպես տոն նշելու նախաձեռնության նպատակը: Զեյնալյանի խոսքով՝ տասնամյակներ շարունակ ՀՀ-ում ժողովուրդը չի կարողացել ձևավորել լեգիտիմ օրենսդիր և գործադիր իշխանություններ, տասնամյակներ շարունակ ժողովուրդը պայքարել է ընտրություններից հետո և դրա ընթացքում, որ կարողանա հասնել Սահմանադրությամբ ամրագրված այն իրողությանը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդն է ընտրություններով ձևավորում իշխանություն: «Եվ նախորդ տարվա ապրիլին ժողովրդին հաջողվեց դա իրականացնել, հարյուր հազարավոր քաղաքացիներ միախմբված, առանց նախապես պայմանավորվածություն ձեռք բերելու կարողացան իրականացնել հեղափոխություն՝ թավշյա, առանց բռնության: Եվ գործադիր իշխանությունը գտնում է, որ այդ երևույթը անհրաժեշտ է ամրագրել որպես տոն նաև այն նպատակով, որ այսուհետև Հայաստանում իշխանությունը պետք է ձևավորի դրա տերը՝ քաղաքացին, և պետք է նշել Քաղաքացու տոնը»,- նշեց Զեյնալյանը:

Նա նաև ընդգծեց, որ գործադիր իշխանությունը անհրաժեշտ է համարում Քաղաքացու օրը չֆիքսել կոնկրետ օր, այլ նախատեսել արդեն իսկ ոչ աշխատանքային օր, որպեսզի ոչ աշխատանքային օրերն ավելացնելու խնդիր չառաջանա:

The material is copyrighted and protected by law

Often read materials