Միրգ-բանջարեղեն մթերող «Սպայկա» ընկերության շուրջ ծավալված աղմուկից հետո շուկա է մուտք գործում նոր ընկերություն: «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերությունն է, որը ևս զբաղվում է պտուղ-բանջարեղենի մթերմամբ:
«Մեզ մոտ շինարարական փուլն ավարտվել է, հիմա սպասում ենք, որ Եվրոպայից հասնեն ագրեգատորները, որտեղ սառեցվելու է այդ ամենը: Մենք հիմնականում զբաղվելու ենք բեռնափոխադրումներով և միրգ-բանջարեղենի մթերմամբ: Մեկ տարի է, որ մեր գործունեությունը սկսել ենք, պատրաստվում ենք մթերել նաև Արարատյան դաշտից ապրանքներ»,- ասել է ընկերության տնօրեն Արման Ամիրաղյանը:
Հիշեցնենք, որ այս ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող «Սպայկա» ընկերությունը, որը, ըստ ՊԵԿ-ի, չի կատարել 7 միլիարդ դրամի հարկային պարտավորություն, հայտնել է մի շարք գյուղերից միրգ-բանջարեղեն չմթերելու մասին:
The material is copyrighted and protected by law