18-07-2019 17:05 1103

 

Արդշինբանկն ամփոփեց Մոբայլ Բանկինգ համակարգի և Բանկի Ֆեյսբուքյան էջի տիրույթում անցկացված խաղարկության արդյունքները, որի շրջանակներում Մոբայլ Բանկինգ հավելվածի կիրառման առավել բարձր հմտություններ ցուցաբերած Բանկի 10 հաճախորդներ ստացան մրցանակներ:

Խաղարկությունը ճանաչողական էր և հետաքրքիր: Խաղարկության մրցանակն էր 2-օրյա հանգիստ 2 անձի համար Արցախի բարձրակարգ Եվրոպա հյուրանոցում և այցելություն Տիգրանակերտ, որը շահեցին խաղարկության հարցերին ճիշտ և արագ պատասխանած առաջին 5 հաճախորդները, իսկ նրանց հաջորդող ևս 5 հաճախորդներ ստացան մրցանակը 50% զեղչով:

Կարևորելով նորարարական և արդիական լուծումների ներդման գործընթացը, Բանկը շարունակում է զարգացնել հաշիվների հեռահար սպասարկման ուղիներն ու հնարավորությունները, ինչի վառ ապացույցն է Բանկի Մոբայլ Բանկինգ համակարգը, որի օգտատերերը արագ տեմպերով ավելանում են:

Բանկի Մոբայլ Բանկինգ հավելվածը հաշիվների հեռակառավարման լավագույն միջոցն է, որը հնարավոր է դարձնում բանկային հաշիվները հեշտ և արագ կառավարումը աշխարհի ցանկացած կետից: Մոբայլ բանկինգ հավելվածը ներբեռնելու և անհրաժեշտ կարգավորումներն անելու համար խնդրում ենք այցելել հետևյալ հղմամբ:

Financial news

Often read materials