14-03-2019 11:41 2386

 

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն որոշել է մարտի 13-ից մինչև ապրիլի 13-ը արգելել Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում: Այս մասին գրված է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում:

«Հաշվի առնելով Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից հրապարակված անվտանգության տեղեկագիրը, ինչպես նաև հաշվի առնելով մի շարք պետությունների` այդ թվում Թուրքիայի և Վրաստանի օդային տարածքներում Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը արգելող NOTAM-ները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, և համարելով թռիչքային անվտանգությունը որպես առաջնահերթություն, որոշում է կայացրել սույն թվականի մարտի 13-ից մինչև ապրիլի 13-ը արգելել Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում»,- ասված է հայտարարության մեջ:

Կարդացեք նաև` BOEING-Ի ԿԱՊԻՏԱԼԱՑՈՒՄԸ 26,6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ ՆՎԱԶԵԼ Է

Financial news

Often read materials

Եկամտային հարկի համահարթեցման դրական և բացասական կողմերը

  Վերջին շրջանում հանրության կողմից լայն քննարկումների առարկա դարձավ ՀՀ ֆինանսների...

more 368