23-07-2019 12:33 458

 

Հուլիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցավ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը, որի նպատակն էր համախմբել մարզի շարունակական ու կայուն տնտեսական աճին նպաստող կազմակերպություններին մեկ վայրում և քննարկել հնարավոր համագործակցության միտումները։

Ինեկոբանկը, բարձր գնահատելով նման նախաձեռնությունների կարևորությունը, հանդես եկավ որպես գլխավոր հովանավոր, ինչպես նաև` ունեցավ իր ակտիվ մասնակցությունը ֆորումի բոլոր փուլերում։

«Էքսպո» ցուցահանդեսին Բանկը ներկայացրեց բիզնեսի և անհատների համար անկանխիկ վճարումների նորարական լուծում՝ Ինեկոփեյը։ Վճարային լուծման ներդրումը Հայաստանում նպատակ ունի զարգացնելու անկանխիկ վճարումների մշակույթը՝ հնարավորություն տալով փոքր և միջին բիզնեսներին ընդունել անկանխիկ վճարումներ առանց հավելյալ ներդրումների և ինտեգրացիոն լուծումների, իսկ անհատները կարող են իրենց բոլոր քարտերը կցել Ինեկոմոբայլ հավելվածին, և ձեռքի տակ ունենալով միայն սմարթֆոն՝ կատարել գնումներ Ինեկոփեյով։

Գործարար համաժողովում ելույթ ունեցավ Ինեկոբանկի Զարգացման և մարքեթինգի գծով տնօրեն Ա․Նալթակյանը՝ նշելով. «Ինեկոբանկի համար խորհրդանշական է մասնակցել այս միջոցառմանը Շիրակի մարզում, քանի որ մեր ընկերության ընդլայնման առաջին քայլը սկսվել է հենց Գյումրիից․ այսօր՝ շուրջ 20 տարի անց, մենք հպարտորեն ենք խոսում բանկի կողմից իրականացված ֆինանսավորման ծրագրերի մասին, համագործակցում ենք մարզում կարևոր դերակատարում ունեցող բազմաթիվ ընկերությունների հետ՝ տեքստիլ արտադրությունից մինչև գյուղմթերքի խոշոր վերամշակողներ, մարզում վարկավորման ծավալներով ունենք առաջատար դիրքեր, ինչպես նաև` մարզի տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ 20% -ը հանդիսանում է Ինեկոբանկի հաճախորդ»։

Ինեկոբանկը հայկական կապիտալով ստեղծված ընկերություն է, որը, սկսելով բիզնեսը 5 աշխատակցով և 100,000 ԱՄՆ դոլար կապիտալով, այսօր 1,000 աշխատատեղ ապահովող և 110,000,000 դոլար կապիտալով կայուն զարգացող բիզնես է, որի հաջողության պատմությունը հիմնված է շատ պարզ բանաձևի վրա․ երբեք չսպասել հրաշքների այլ ստեղծել նորը, հարկ եղած դեպքում պայքարել և աշխատել՝ յուրաքանչյուրն իր տեղում ապահովելով առավելագույն արդյունք։

Բանկը այսօր էլ պատրաստ է ֆինանսական ծառայություններ մատուցել և նպաստել Հայաստանում ցանկացած բիզնեսի և անհատի զարգացմանը, ով կիսում է հետևյալ գաղափարները՝ նպատակասլացություն, բարձր պատասխանատվություն և աշխատասիրություն։

Финансовые новости

Наиболее читаемые публикации