02-04-2019 12:50 3011

2019թ.-ի ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ հաճախորդները Կոնվերս բանկի Վիզա քարտերով կարող են մասնակցել #VisaToEurope ակցիային եւ և հնարավորություն ստանալու ուղևորվել դեպի Եվրոպա:

Ակցիայի անցկացման կանոններ

2019թ.-ի ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ

  • ձեռք բեր նոր Վիզա քարտ սպասարկման վճարի 50% զեղչով քարտի գործողության ամբողջ ընթացքում,
  • կատարիր Կոնվերս Բանկի նոր կամ գործող Վիզա քարտով2 ՊՈՍ տերմինալների միջոցով անկանխիկ1 գործարքներ, կուտակիր Աստղեր հետևյալ սկզբունքով և մասնակցիր Ակցիային:

Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է Կոնվերս Բանկի Վիզա քարտով ՊՈՍ տերմինալների միջոցով կատարել նվազագույնը հանրագումարային 200,000 ՀՀ դրամի անկանխիկ գործարքներ:

N

Վիզա քարտով ՊՈՍ տերմինալների միջոցով կատարած 
անկանխիկ գործարքների հանրագումար

Աստղեր

1

200,000 - 399,999 ՀՀ դրամ

100 Աստղ

2

400,000 - 699,999 ՀՀ դրամ

200 Աստղ

3

700,000 - 999,999 ՀՀ դրամ

300 Աստղ

4

1,000,000 և ավելի ՀՀ դրամ

400 Աստղ

Միաժամանակ, անկանխիկ կատարած գործարքների հանրագումարների դիմաց աղյուսակի 1-4-րդ կետերով սահմանված Աստղերին գումարվում են լրացուցիչ Աստղեր՝ կախված գործարքների քանակից, յուրաքանչյուր գործարքի դիմաց 100 Աստղ:

Հավասար Աստղերի քանակի դեպքում առաջնահերթությունը կտրվի քանակային շատ գործարք կատարած քարտապանին:

Կոնվերս միավորները զուգահեռաբար շարունակվելու են կուտակվել սահմանված կարգով:

«Բանկից տեղեկացնում են, որ առցանց գնումները, քարտից քարտ փոխանցումները, քարտից այլ հաշիվ փոխանցումները, կոմունալ վճարումները և բանկի ներքին համակարգերով իրականացված գործառնությունները չեն մասնակցում անկանխիկ գործարքների հաշվարկին:

Ակցիային մասնակցում են միայն Կոնվերս Բանկի Վիզա քարտերը` բացառությամբ կորպորատիվ և VISA Gift /այդ թվում՝ Visa Gift Instant Issue/ քարտատեսակների:

Անկանխիկ գործարքների ծավալի հաշվարկը կկաատարվի հետևյալ սկզբունքով՝ ՀՀ դրամ արժույթով քարտերի դեպքում հաշվարկին կմասնակցի հաշվեգրված գումարի դրամային արտահայտությունը, իսկ արտարժույթային քարտերի դեպքում՝ քարտի արժույթով հաշվեգրված գումարը փոխակերպված դրամի հաշվեգրման օրվա համար սահմանված ՀՀ ԿԲ փոխարժեքով:

Ակցիայի պայմանները չեն տարածվում հավելյալ և կից քարտերի վրա, և վերոնշյալ քարտերով գործարքները հաշվարկին չեն մասնակցում»,- մանրամասնում են Կոնվերս բանկից:

Մրցանակներ

Ակցիայի շրջանակներում ամենաշատ Աստղեր կուտակած 10 մասնակիցները կուղևորվեն հետևյալ քաղաքներ`

  • Փարիզ (Ֆրանսիա),
  • Բարսելոնա (Իսպանիա),
  • Լիսաբոն (Պորտուգալիա),
  • Բուդապեշտ (Հունգարիա),
  • Պրահա (Չեխիա),
  • Հռոմ (Իտալիա),
  • Վիեննա (Ավստրիա),
  • Աթենք (Հունաստան),
  • Ամստերդամ (Նիդերլանդներ),
  • Բեռլին (Գերմանիա)

Հաղթող 10 մասնակիցներն անձամբ կընտրեն ճամփորդական ուղղությունները՝ ամփոփիչ միջոցառման ընթացքում պատահականության սկզբունքով:

Ուղևորություն

Ուղևորությունը ներառում է՝

  • 2 ավիատոմս, թռիչքը՝ Երևանից
  • 1 երկտեղանի համար առնվազն 4* հյուրանոցում նշված քաղաքում
  • Ուղևորության տևողությունը` 7 օր (ուղևորության տևողությունը կարող է տատանվել 1-2 օր կախված չվերթների ժամանակացույցից), 2019թ. սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսների ընթացքում

Ուղևորության ժամկետը, հյուրանոցի ընտրությունը և համարի ամրագրումը կատարվում է բանկի հայեցողությամբ:

Բանկը պատասխանատու չէ օրենսդրությամբ քաղաքացու ելքի արգելքի կամ նշված քաղաքներ հաղթող քարատապանին մուտքի վիզա չտրամադրելու պատճառով ուղևորության չիրականացման համար:

Հաղթող մասնակցի կողմից ուղևորությունից հրաժարվելու դեպքում դրա փոխարեն դրամային փոխհատուցում չի տրվում:

Ամփոփիչ միջոցառում

2019թ. հուլիսի 15-ից 20-ը բանկը փորձելու է կապ հաստատել մասնակից քարտապանի հետ: Ակցիայի ժամկետի ավարտին առաջին ամենաշատ Աստղեր ունեցող 10 մասնակիցները խաղարկության օրվա վերաբերյալ կտեղեկացվեն Բանկին տրամադրված հեռախոսահամարով sms հաղորդագրության և հեռախոսազանգի միջոցով: Հաղթող մասնակցի` ամփոփիչ միջոցառմանը ներկա գտնվելու անհնարինության դեպքում խաղարկությանը կարող է մասնակցել լիազորված անձը լիազորագրով և անձնագրով: Ամենաշատ Աստղեր ունեցող 10 մասնակիցների հետ կապի հաստատման անհնարինության (հաճախորդի չպատասխանելու, անհասանելի լինելու կամ այլ) կամ մրցանակը/պարգևատրումը այլ պատճառով չստանալու դեպքում Ակցիայի արդյունքները տվյալ քարտապանի համար համարվում են ուժը կորցրած:

Վիճակահանության ընթացքում ընտրության առաջնահերթությունը կտրվի առավելագույն Աստղեր կուտակած հաղթող մասնակիցների: