10-04-2019 12:32 4050

 

Արդշինբանկում բարելավվել են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում անշարժ գույքի ձեռքբերման վարկերի պայմանները: Մասնավորապես, փոփոխվել է վարկառուի տարիքային սահմանափակման պահանջը, նվազեցվել է վարկի կանխավճարը և բարձրացել է վարկի առավելագույն սահմանաչափը:

Երիտասարդ ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումն այլևս չի գործում, պարզապես ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցի 70 տարեկանը: Վարկը տրամադրվում է նաև առանց լրացուցիչ գրավի պահանջի, կանխավճարի ապահովագրությամբ սկսած 7.5% կանխավճարից՝ առաջնային շուկայից գույքի ձեռք բերման դեպքում, և 10%՝ երկրորդային շուկայից գույքի ձեռք բերման դեպքում: Վարկառուներն այժմ կարող են ստանալ մինչև 27,750,000 ՀՀ դրամի չափով և 22,500,000 ՀՀ դրամ չափով վարկ՝ համապատասխանաբար առաջնային և երկրորդային շուկաներից գույքի ձեռք բերման դեպքում:

Հիշեցնենք, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկի մարման ժամկետը Արդշինբանկում սահմանված է 20 տարի, իսկ տարեկան տոկոսադրույքը 7.35%*, որը պետության սուբսիդավորման և գույքի՝ Բանկի սեփականությունը հանդիսանալու դեպքում նվազում է մինչև 2.35%*: Ավելին, բնակելի անշարժ գույքը առաջնային շուկայից գնելու դեպքում վարկառուն կունենա նաև եկամտային հարկի վերադարձի հնարավորություն:

«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով կամ զանգահարելով (012) 222222 շուրջօրյա հեռախոսահամարին:

* տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 8.04%-ից

պետության սուբսիդավորման և գույքի` Բանկի սեփականությունը հանդիսանալու դեպքում՝ սկսած 2.87%-ից