jkjhkjhkj

31-05-2023 10:09 131

 

Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների աշխատակիցները վերապատրաստում կանցնեն. հուշագիր է ստորագրվել

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը՝ քրեակատարողական ծառայողների վերապատրաստման հայեցակարգի վերաբերյալ աշխատաժողովին, իր ելույթում նշել է, որ մշտապես կարևորում է ոլորտում սկզբունքային բարեփոխումները միտված մարդու իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ ընթացակարգերի, ծառայությունների ստեղծմանը։

Լևոն Բալյանն ընդգծել է, որ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներն այն կարևոր ուղղություններն են, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունն առաջնային է շենքային և այլ նյութական պայմաններին զուգահեռ, հիմնասյունային է քրեակատարողական ծառայողների պատրաստման, վերապատրաստման, մոտիվացման, խրախուսման արդյունավետ գործուն համակարգերի ներդրումը։

Լևոն Բալյանի խոսքով՝ նախարարության ենթակայությամբ գործող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի առջև մեծ խնդիրներ են դրված և այս կարևոր առաքելության մեջ Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի աջակցությունը հնարավորություն է տալու ներդնել միջազգային առաջադեմ ստանդարտները, իրականացնել փորձի փոխանակում, առաջ գնալ այն ճանապարհային քարտեզով, որի շնորհիվ կստեղծվի ոլորտի կրթության ինստիտուցիոնալ համակարգ։

Անդրադառնալով շահագրգիռ անձանց՝ նախարարի տեղակալը նշել է, որ այս կարևոր ձեռքբերման համար շահագրգիռ են և՛ Քրեակատարողական ծառայությունը, և՛ Պրոբացիայի ծառայությունը, որոնք ուսումնառության նոր փորձառության հնարավորություններ կստանան, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին ջատագով հասարակական կազմակերպությունները:
Արդյունքում ծրագիրը կնպաստի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ամրապնդմանը:

Ամփոփելով խոսքը՝ Լևոն Բալյանը վերահաստատել է Արդարադատության նախարարության պատրաստակամությունն աջակցելու գործընթացին:

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации