Պետությունը Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման ծրագիր է կյանքի կոչում: Այս մասին հայտարարելէ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:
Ծրագրի շրջանակում շահառուներին առաջարկվում է օժանդակության երկու տարբերակ:
Առաջին տարբերակով հնարավորություն է ընձեռնում օգտվելու այգիների հիմնման համար մատչելի տոկոսադրույքով վարկից, որը հասանելի կլինի տարեկան ընդամենը 2% տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և 3 հա այգի հիմնող կոոպերատիվներին` 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետը` մինչև 8 տարի, արտոնյալ ժամանակահատվածը՝ 5 տարի,
Վարկերը հատկացվում են 0.5-ից 10 հեկտար խաղողի ու ինտենսիվ պտղատու և 0.5 – 3 հեկտար հատապտղատու այգիների համար։
Երկրորդ տարբերակով պետությունը նախատեսում է հատուցել հիմնված այգու ծախսերի 40%-ը, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և 3 հա այգի հիմնող կոոպերատիվներին՝ 50%-ը։
Փոխհատուցում կտարադրվի 0.5-ից 10 հեկտար խաղողի, 0.5-ից 3 հեկտար ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգիների համար։
Ինտենսիվ այգին ապահովում է միավոր տարածքից առավելագույն բերքի ստացում, որը հիմնականում արտահանվելու է:
Մանրամասները՝ այստեղ
Материал защищен авторским правом и охраняется законом