jkjhkjhkj

26-05-2023 17:59 237

Ռուսաստանի Բանկը մատնանշել է հինգ նոր խոցելիություն ֆինանսական հատվածում, ասվում է ֆինանսական կայունության հերթական հետազոտության մեջ, որը մեջբերում է «Կոմերսանտ»-ը:

Դրանց թվում են՝ «թունավոր» արժույթներով վճարային ենթակառուցվածքի հասանելիության հետագա սահմանափակում, օտարերկրյա գործիքներով քաղաքացիների խնայողությունների աճ, բնակելի անշարժ գույքի շուկայում անհավասարակշռություն եւ նախագծային ֆինանսավորման ռիսկեր, բանկերի տոկոսադրույքային ռիսկեր պետական պարտքի աճի ֆոնին:

Ռուսաստանի Կենտրոնական բանկի ոչ ֆինանսական հատվածի խոցելիությունների թվում նշում է պատժամիջոցների ճնշումը ընկերությունների վրա, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների դուրս գալը ռուսական ակտիվներից:

Խոցելիությունը, ինչպես պարզաբանում է ՌԴ Կենտրոնական բանկը, «արտացոլում է տնտեսության մեջ կուտակված անհավասարակշռությունները, կարող է մեծացնել ցնցումների հավանականությունը, ինչ էլ կարող է համակարգային խափանումների հանգեցնել»։

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации