jkjhkjhkj

15-02-2024 10:28 99
Ֆասթ Բանկը ստացել է Mastercard համակարգի քարտերի թողարկման եւ սպասարկման լիցենզիա։ Համագործակցության արդյունքում բանկը շուտով իր հաճախորդներին կառաջարկի Mastercard World եւ Mastercard World Black Edition քարտեր։

«Ուրախ ենք Mastercard քարտերի թողարկման եւ սպասարկման հնարավորության համար, քանի որ այն կարեւոր քայլ է ՀՀ բանկային ոլորտն աշխարհում ամենաժամանակակիցներից եւ առաջադեմներից մեկը դարձնելու ճանապարհին։

Անհամբեր սպասում ենք Mastercard-ի առավելությունները մեր հաճախորդներին առաջարկելուն եւ նրանց համար ֆինանսների կառավարման ավելի մեծ հնարավորություններ ստեղծելուն»,-ասել է Ֆասթ Բանկի ներկայացուցիչը։

Բանկից հայտնել են, որ Mastercard-ի անդամակցության լիցենզիայի ստացումից հետո բանկն ընդլայնում է նաեւ բանկոմատների ցանցն ու տանում քարտերի թողարկման, սպասարկման համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքների ապահովման աշխատանքներ, նորարարությունների միջոցով ձգտում է նպաստել Հայաստանում բանկային ծառայությունների հասանելիության բարձրացմանն ու արագությանը։
«Այս նորությունը կարեւոր է նաեւ Mastercard-ի համար, քանի որ ժամանակակից տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցությունը մեր առաքելության եւ տեսլականի անբաժանելի մասն է: Մենք հավատում ենք, որ ապագան անկանխիկն է, եւ հպարտ ենք լինել այս տրանսֆորմացիայի շարժիչ ուժերից մեկը: Ֆասթի հետ մեր համագործակցությունը կնպաստի Հայաստանում ֆինանսական գործառնություններն էլ ավելի մատչելի դարձնելու գործընթացին»,-ասել է Վրաստանում եւ Հայաստանում Mastercard-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Զգուդաձեն։
 

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации