jkjhkjhkj

07-03-2019 17:52 1881

 

Մարտի 4-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետեւյալ գործարքները.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 66,883,090 ԱՄՆ դոլար 489.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 72,130,500 ԱՄՆ դոլար 490.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 4,800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 490.97 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,984,821 եվրո 553.19 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 12,040,176 եվրո 556.97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 1,103,159,500 ՌԴ ռուբլի 7.41 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 484,528,681 ՌԴ ռուբլի 7.50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 61.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 87 մլն ԱՄՆ դոլար:

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации