jkjhkjhkj

15-05-2019 20:07 759

 

Կոնվերս Բանկն արժանացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի աջակցման ծրագրի "Տարվա գործարքը 2018 - Կանաչ առևտուր" մրցանակին՝ Հայաստանում ջերմոցային ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարձրացմանն աջակցելու համար: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մայիսի 7-ին, Սարաևոյում՝ ՎԶԵԲ տարեկան ժողովի և բիզնես համաժողովի ընթացքում:

Արդիական ջերմոցային համալիրի ներմուծումը Ռոք Բերրի ընկերությունն իրականացրել է հայտնի ֆրանսիական Ռիշել Գրուփ կազմակերպությունից՝ Կոնվերս Բանկի կողմից փաստաթղթային ակրեդետիվի թողարկման միջոցով: Ակրեդիտիվը հաստատվել է եվրոպական առաջնակարգ բանկի կողմից և ապահովվել ՎԶԵԲ-ի՝ կոմերցիոն և քաղաքական հնարավոր ռիսկերը ծածկող 100% երաշխիքով:

Նախագծի ֆինանսավորման շնորհիվ ձեռք բերված բարձրակարգ համակարգը թույլ կտա Ռոք Բերրի ընկերությանը կրճատել էլեկտրաէներգիայի ծախսը տարեկան շուրջ 50 000 ԱՄՆ դոլարով, ջրի սպառումը ՝տարեկան 50 տոկոսով, ինչպես նաև էապես նվազեցնել CO2 գազի արտանետումները մթնոլորտ:
"Մենք Կոնվերս Բանկի ռազմավարությամբ ամրագրել ենք, որ էներգաարդյունավետ և կանաչ վարկավորումը հանդիսանալու են Բանկի գերակա ուղղությունները և, ըստ էության, այս մրցանակը հաստատում է այս ուղղությամբ մեր ջանքերը: Մենք շնորհակալ ենք մեր բազմամյա գործընկերներներին՝ մասնավորապես, ՎԶԵԲ-ին, ում մշտական աջակցության և վստահության շնորհիվ հնարավոր դարձավ այս նախագծի ֆինանսավորումը",- իր խոսքում ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Նշվել է նաև, որ Ռոքբերրի ջերմոցային համալիրը ներկայում ունի ավելի քան 100 աշխատակից: Ջերմոցային համալիրում իրականացվում է 4 տեսակի էկոլոգիապես մաքուր ելակի անխափան արտադրություն ողջ տարվա ընթացքում, ինչը թույլ է տալիս ձեռք բերել մրցակցային առավելություններ ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում:

"ՎԶԵԲ-ի՝ տնտեսությունների կայուն զարգացմանը նպաստելու հանձնառությունը դրսևորվում է տարբեր ձևով և տեսքով, սակայն միայն մեկ՝ կանաչ գույնով: Մենք չենք կարող դա անել առանց մեր գործընկերների: Այսօր հպարտ ենք առաջին անգամ պարգևատրել թողարկող և հաստատող բանկերին՝ կանաչ առևտրին նվիրվածության համար:

ՎԶԵԲ-ն իր գործունեության տարածաշրջաններում անչափ կարևորում է էներգաարդյունավետությունը, արդյունավետ ջրօգտագործումը, վերականգնվող էներգիայի արտադրությունը և կլիմայի կայունությունը խթանող տեխնոլոգիաների ներդրումը, ինչը համահունչ է կայուն ներդրումներին աջակցելու ՎԶԵԲ-ի պարտավորվածությանը", - իր խոսքում նշել է ՎԶԵԲ Ֆինանսական հաստատությունների գծով գլխավոր տնօրեն Ֆրենսիս Մալիժը:

ՎԶԵԲ-ի կողմից Կանաչ առևտրի համար մրցանակներ են շնորհվել առաջին անգամ: Մրցանակակիրների շարքում են նաև Raiffeisen Bank Aval և UniCredit բանկերը: ՎԶԵԲ-ի մամուլի հաղորդագրությունը հասանելի է հետևյալ հղումով:

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации