ՎԶԵԲ-ի աջակցությամբ մրգային գինիների մեծ տեսականի արտադրող և դեպի ԵՄ, Ռուսաստան, ԱՄՆ և Ավստրալիա արտահանող «365 Wines» ընկերությունը թվայնացրել է իր հաշվապահությունը: Նշվում է, որ թվայնացման շնորհիվ ընկերությունը խնայել է աշխատակիցների արժեքավոր ժամանակը՝ 50%-ով կրճատելով թղթաբանությունը և բարձրացնելով բիզնեսի արտադրողականությունը 37%-ով: Բացի այդ, 15%-ով աճել է ընկերության շրջանառությունը։
«Ընկերությունն արագ զարգացում ապրելով՝ կանգնել էր ճշգրիտ և հաճախակի թարմացվող հաշվապահական հաշվետվություններ տրամադրելու խնդրի առաջ. ձեռքով տարվող հաշվապահությունն այլևս ցանկալի տարբերակ չէր, քանզի այն ժամանակատար էր և կարող էր հանգեցնել հաշվետվությունների անհամապատասխանության:
Բիզնեսի կարիքների վերլուծությունից հետո մենք ընկերությանը կապեցինք տեղական ՏՀՏ խորհրդատուի հետ: Խորհրդատուի օգնությամբ ձեռնարկությունը թվայնացրեց իր հաշվապահությունը, արդիականացրեց կառավարման գործիքները։ Ընկերությունը կարող էր կիրառել նոր համակարգն՝ իր գույքացանկն ավելի մեծ արդյունավետությամբ կառավարելու, պատվերներն էլեկտրոնային եղանակով հավաքելու, ինչպես նաև՝ կադրերի կառավարմանը, վճարումների կատարմանը և աշխատաժամանակի հաշվարկին առնչվող տարբեր խնդիրները լուծելու համար», – նշում են պատասխանատուները:
Նշենք,որ ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական Միության կողմից՝ «EU4Business»-ի շրջանակներում։
Материал защищен авторским правом и охраняется законом