jkjhkjhkj

25-04-2023 13:42 231

ՀՀ ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ահազանգում է թմրամոլության տարածման մասին՝ կոչ անելով բոլոր մարմիններին խստագույնս զբաղվել այդ հարցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստում իր ելույթում Արմեն Խաչատրյանը նախ իր աջակցությունը հայտնեց Ներքին գործերի նախարարությանը, ոստիկանությանը՝ թմրամիջոցների դեմ պայքարի գործում:

«Մենք երևի նորմալ չենք պատկերացնում, թե ինչ իրավիճակ է այսօր տիրում Հայաստանի Հանրապետությունում: Մենք չենք պատկերացնում, որ դեռահասների շատ լուրջ տոկոս այսօր արդեն թմրամոլ են: Մենք չենք պատկերացնում, որ սինթետիկ թմրամիջոցների՝ երկրորդ, երրորդ օգտագործումից հետո այնպիսի օրգանական փոփոխություններ են կատարվում իրենց մոտ, որ այլևս մարդկային կյանքի չեն վերադառնում: Մենք չենք պատկերացնում, որ ազգային անվտանգության լուրջ հարց է առաջացել այս երկրում: Եվ մեր բարեփոխումները, ընդունած օրենքները, լուսավոր ապագայի մասին խոսքերն ի չիք են դառնում, եթե թմրամիջոցներն այս ծավալով տարածվեն: Մենք չենք պատկերացնում, որ սա կորոնավիրուսից ավելի վտանգավոր և ավելի լուրջ, ավելի հույժ կարևոր խնդիր է»,-ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով ոստիկանության կողմից երևանյան ակումբներից մեկում կատարած գործողություններին՝ պատգամավորը նկատեց՝ բոլորին հայտնի է, որ այնտեղ թմրամիջոցներ են տարածվում: Անդրադառնալով խոսակցություններին, թե այդ ընթացքում ոստիկանությունը բռնություն է կիրառել՝ նա ասաց. «Ի՞նչ բռնություն: Մենք բոլորս պետք է լծվենք այս գործին՝ պատգամավոր, ոստիկան, դատախազ, դատավոր: Եվ մեր առաջին խնդիրը պետք է լինի թմրամիջոցների դեմ պայքարը»:

Ըստ նրա՝ առկա վիճակագրությամբ և այն միջոցներով, որոնցով պայքար է տարվում, հեռուն չեն գնալու: Պատգամավորն առաջարկեց անգամ բոլոր պետական մարմիններում, որտեղ կնքվում է աշխատանքային պայմանագիր, անպայման ավելացվի տող, որ աշխատողը տարվա մեջ 1-2 անգամ անցնի թմրաթեստ, և, ովքեր հրաժարվեն այս թեստից, դա լինի աշխատանքից ազատման հիմք: Պատգամավորի ասածը վերաբերվում է նաև ԱԺ-ին:

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации