jkjhkjhkj

21-08-2024 23:39 68

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավար Լ. Ա.-ի ապօրինի գործողությունների, այդ թվում՝ յուրացման եղանակով հափշտակություն կատարելու հետևանքով համայնքապետարանին պատճառվել է ընդհանուր շուրջ 2,5 միլիոն ՀՀ դրամի վնաս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վարձավճարի դիմաց բնակիչներին ոռոգման ջուր տրամադրելու նպատակով Լ. Ա.-ն իր միջոցների հաշվին կառուցել է խորքային հոր, որի էլեկտրաէներգիայի բաժանորդը 2009 թվականից հանդիսացել է համայնքապետարանը: Լ. Ա.-ն, պարտավորություն ունենալով յուրաքանչյուր ոռոգման սեզոնի ընթացքում խորքային հորի համար օգտագործված էլեկտրաէներգիայի գումարը վճարել բնակիչներից հավաքագրված միջոցներից, համայնքի ղեկավարի վստահությունը չարաշահելու եղանակով չի կատարել օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց 1.422.658 ՀՀ դրամ գումարը պատշաճ վճարելու իր պարտավորությունները: Այսինքն՝ 2010-2016 թվականներին իր փոխարեն հիշյալ վճարումները կատարվել են համայնքապետարանի միջոցներից, որի հետևանքով գույքի այլ տիրապետողին՝ համայնքապետարանին, պատճառվել է խոշոր չափերով՝ 1.422.658 ՀՀ դրամի վնաս:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2018 թվականից 2021 թվականն ընկած ժամանակահատվածում Լ. Ա.-ն, կրկին զբաղեցնելով նույն համայնքի ղեկավարի պաշտոնը, անտեսել է օրենքով սահմանված՝ համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու և դրանց նպատակային օգտագործումն ապահովելու օրենսդրական պահանջը և 2019-2021 թվականների ընթացքում հիշյալ խորքային հորի համար օգտագործած ընդհանուր 1.711.805 դրամի էլեկտրաէներգիայի գումարից իր կողմից վճարել է միայն 674.000 ՀՀ դրամը: Մնացած՝ 1.037.805 ՀՀ դրամը հաշվարկվել և վճարվել է վերոհիշյալ ժամանակահատվածում համայնքապետարանին հատկացված և Լ. Ա.-ին վստահված միջոցներից: Այդ կերպ վերջինս, օգտագործելով պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է նշված գումարը:

Համայնքապետարանին խոշոր չափերի վնաս պատճառելու և յուրացման եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար Լ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации