jkjhkjhkj

08-02-2024 13:28 179

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին` հրապարակային հարձակումների և քննադատությունների փոխարեն քննարկել ՀԱՊԿ–ում տիրող իրավիճակը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարար Ալեքսանդր Պանկինը։

«Մենք բոլորս հետաքրքրված ենք ՀԱԿՊ–ի գործունեության հետագա կատարելագործման և դրա ռազմաքաղաքական միության արդյունավետության մեջ։ Անկասկած, դրան կնպաստեր նաև այն, որ Հայաստանը հնարավորինս արագ վերադառնար կազմակերպության շրջանակներում բնականոն և լիարժեք աշխատանքին։ Ցավոք, մեր հայ դաշնակիցներն առայժմ իսկապես հեռացել են դրանից։ Կոչ ենք անում Երևանի մեր գործընկերներին, հրապարակային հարձակումների և քննադատությունների փոխարեն, ձեռնամուխ լինել հասունացած հարցերի քննարկմանը քաղաքական և փորձագիտական մակարդակներում»,– ասել է դիվանագետը։

Պանկինը նշել է, որ Մոսկվան ելնում է նրանից, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ փոխադարձ հարգալից երկխոսության շարունակությունը համապատասխանում է անվտանգության ոլորտում Երևանի շահերին, ծառայում է եվրասիական տարածքում, ներառյալ Հարավային Կովկասի տարածաշրջանում,խաղաղության և կայունության պահպանմանը։

ՀՀ իշխանությունները բազմից մեղադրել են ՀԱՊԿ–ին և Ռուսաստանին իրենց պարտականությունները չկատարելու մեջ։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել 2023 թ. նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Հոկտեմբերի 26-ին էլ Փաշինյանը չէր մեկնել նաև ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի էր ունենում Բիշքեկում։ Հանրապետությունն այս միջոցառումներին ներկայացնում էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации