jkjhkjhkj

12-02-2024 14:02 84

Հայաստանը չի քննարկել և չի քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, մշակվող համագործակցության ծրագիրը չի ենթադրում անդամակցություն դաշինքին։ Այս մասին The Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք գործընկերային հարաբերություններ ունենք ՆԱՏՕ-ի հետ, և դա նորություն չէ: Նախկինում մենք ունեինք անհատական գործողությունների ծրագիր, այժմ այս ծրագիրը վերաֆորմատավորվում է համագործակցության ինչ-որ ծրագրի, ինչը չի ենթադրում դաշինքին անդամակցություն»,- ասաց նա:

Նրա խոսքով, Հայաստանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ում։ Վարչապետը պարզաբանել է, որ երկիրը չի նախատեսում դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում չեն ասել, որ մերժում են կամ ժխտում են Ռուսաստանի հետ համագործակցություն ընդհանրապես և մասնավորապես՝ անվտանգության ոլորտում։
«Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները։ Դա չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք անվտանգային ոլորտում խզել հարաբերությունները ՌԴ-ի հետ»,-ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ դա նշանակում է, որ Հայաստանը անվտանգության ոլորտում պատրաստ է, քննարկում և աշխատում է հարաբերություններ հաստատել, օրինակ, ԵՄ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ, որն արդեն իրողություն է։

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации