jkjhkjhkj

09-02-2026 14:32 451

Փետրվարի 6-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործ է հարուցվել ապօրինի ծխախոտների ներմուծման և մաքսային հարկերի չվճարման դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է Գոռ Գասպարյանին։ Iravaban.net–ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Դեպքի հանգամանքները

Ռ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առանձնապես խոշոր չափերով՝ 27.304.213 ՀՀ դրամի հարկեր և տուրքեր չվճարելու նպատակով 2024 թվականի հոկտեմբերի 20-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից մաքսային հսկողությունը թաքցնելու եղանակով Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծել է տարբեր տեսակի ծխախոտներ և մաքսային վճարները չվճարելու նպատակով օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել համապատասխան մաքսային հայտարարագիրը։

Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր