jkjhkjhkj

10-03-2023 15:07 801

Եվս մեկ տարի և Հայաստանի ձկնաբուծարանները կանցնեն ջրի օգտագործման փակ շրջանառու համակարգի: 2024-ի հունվարից այդպիսի համակարգի անցումը, փոփոխված ջրային օրենսգրքի պահանջ է: Խնդիրն այն է, որ տարեց, տարի արարատյան դաշտում ընդերքի ջրերի մակարդակը նվազում է: Հիմնական պատճառը բնակլիմայական պայմաններն ու անխնա ջրօգտագործումն է: Արդեն ջրի պակասից սկսել են դժգոհել ձկնաբուծարանների տերերը: Այս մասին Freenews.am-ին տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը: Ըստ նրա, եթե նախկինում ձկնաբուծարանին տրվել էր վայրկյանում 900 լիտր ջրօգտագործման թույլտվություն, վերջին տարիներին ձկանբույծներն անգամ 850 լիտր չեն ունենում: Այդ պատճառով ձկանբույծներին առաջարկում են անցնել ջրի օգտագործման փակ շրջանառու համակարգի:

The material is copyrighted and protected by law

Often read materials