jkjhkjhkj

31-03-2023 16:31 656

Մարտի 28-ին կայացել է ամենամյա՝ Ասիական զարգացման բանկ-Հայաստան պորտֆելի վերանայման հանդիպումը։ ԱԶԲ հայաստայան մշտական առաքելության փոխտնօրեն Հուիպինգ Հուանգը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Գրիգորյանը համանախագահել են հանդիպումը։
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը, ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատին, ինչպես նաև ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Քսիահոնգ Յանգը։
ՀՀ կառավարության ներկայացուցիչները տարբեր նախարարություններից ամփոփել են 2022թ․ արդյունքները, նախանշել 2023-2024թթ․ հաստատման ենթակա ծրագրերի ցանկը և համաձայնության են եկել 2023 աշխատանքային պլանի շուրջ։

The material is copyrighted and protected by law

Often read materials