jkjhkjhkj

26-04-2023 16:03 690

Սինոփսիս Արմենիայի՝ շուրջ 120 կամավորներ, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի աշխատակիցների աջակցությամբ, ապրիլի 24-ին Լեռնանիստ համայնքին կից հիմնվող նորատունկ անտառում տնկել են հազարից ավելի սոճու և կեչու բուսակներ: Կամավորական միջոցառմանն ընկերության աշխատակիցները եկել էին իրենց երեխաների հետ՝ փորձելով դեր մանկուց նրանց մեջ սերմանել կամավորության և հարազատ երկրի ապագայի համար պատասխանատվության զգացում։

Միջոցառման խորհուրդն էր՝ երկրի առաջընթացի գործում ներդրումներ կատարելու միջոցով ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Ծառ տնկելով՝ ևս մեկ անգամ վկայում ենք, որ մենք ենք այս երկրի տերը: Այս տարվա ծառատունկը առավել քան խորհրդանշական է և նվիրվում է Ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելուն: - ասել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի գրասենյակի համակարգող Ռուզաննա Առուստամյանը՝ շնորհակալության խոսք հղելով նաև Սինոփսիս Արմենիայի թիմին՝ տարիներ շարունակ երկրի շրջակա միջավայրի պահպանության և կանաչապատման աշխատանքներում իրենց սատարելու համար։

The material is copyrighted and protected by law

Often read materials