2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են
վճարել շուրջ 381 մլրդ 104 մլն դրամի հարկ։
Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է
Գազպրոմ Արմենիան։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 20.9 մլրդ դրամ՝ 2022թ. համադրելի
ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 4.17%-ով կամ 0.838 մլրդ դրամով։ 2022թ.-ին հունվար-մարտին
ընկերությունը երկրորդն էր։
Երկրորդ տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 15.49 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի
ցուցանիշի համեմատ՝ -19.96 մլրդ կամ -56.31%։ 2022թ.-ին հունվար-մարտին ընկերությունն առաջինն էր։
Երրորդ տեղում է Գրանդ Տոբակոն՝ 11.66 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +3.79 մլրդ
կամ 48.17%։ 2022թ.-ին հունվար-մարտին նախարարությունը երրորդն էր։
Չորրորդ տեղում է Փրիթի Ուեյ ընկերությունը (Վեստա), որը պետբյուջե է վճարել 8.74 մլրդ դրամ
հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 8.23 մլրդ դրամով կամ 1,641.34%-ով։
2022թ.-ին հունվար-մարտին ընկերությունը 109-րդն էր։
Հինգերորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետբյուջե է վճարել 7.27 մլրդ դրամ հարկ։ 2022թ.
համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.4 մլրդ դրամով կամ 23.87%-ով։ 2022թ.-ին հունվար-
մարտին ընկերությունը 4-րդն էր։
Վեցերորդ տեղում է Ակբա բանկը, որը պետբյուջե է վճարել 7.11 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի
ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 5.37 մլրդ դրամով կամ 308.35%-ով։ 2022թ.-ին հունվար-
մարտին ընկերությունը 23-րդն էր։
Մոբայլ Սենթր Արթ 7-րդ տեղում է՝ 5.34 մլրդ դրամ՝ +4.05 մլրդ դրամ կամ +313.24%։ 2022թ.-ին
հունվար-մարտին ընկերությունը ցուցակի 36-րդ հորիզոնականում էր։
Սի-Փի-Էս Էներջի Գրուպն 8-րդն է՝ 5.07 մլրդ դրամ՝ +0.91 մլրդ դրամ կամ +21.88% (Հաշվի են առնվել նաև
ՍիՓիԷս Օիլի 2022թ. առաջին եռամսյակի ցուցանիշները)։ 2022թ.-ին հունվար-մարտին ընկերությունը
ցուցակի 17-րդ հորիզոնականում էր։
Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունը 9-րդ տեղում է ՝ 4.53 մլրդ դրամով և արձանագրած 1.94 մլրդ կամ
74.83% աճով։ 2022թ.-ին հունվար-մարտին ընկերությունը 12-րդն էր։
Ֆլեշը եզրափակում է տասնյակը, ընկերությունը բյուջե է մուծել 3.94 մլրդ դրամ հարկ, 2022թ. համադրելի
ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 91.66 մլն դրամով կամ 2.38%-ով։ 2022թ.-ին հունվար-մարտին
ընկերությունն 5-րդն էր։
Ստորև ներկայացնում ենք խոշոր հարկատուների ցանկի առաջին 20 կազմակերպություններին։
The material is copyrighted and protected by law



