09-10-2023 16:02
687
ՀՀ վարչապետի որոշմամբ, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Հաագա։
Ինչպես նշված է որոշման մեջ՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում Հայաստանի կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացված ժամանակավոր միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ նշանակված բանավոր լսումներին մասնակցելու, նախապատրաստական աշխատանքներ կատարելու և քննարկումներ անցկացնելու նպատակով»:
The material is copyrighted and protected by law



