jkjhkjhkj

13-10-2023 11:40 1037

ING-ի վերլուծաբանների կարծիքով, Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչեւ տարեվերջ կիջեցնի մինչեւ 9%, իսկ 2024 թվականին այն կկազմի 7,0-7,5%:

Այս մասին ասվում է Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի տնտեսությունների վիճակի ուսումնասիրության մեջ, որը պատրաստել են ING մասնագետները։

«Հաջորդ մի քանի ամիսները տոկոսադրույքի նվազեցման «պատուհան» կհանդիսանան, երբ սպառողական գների տարեկան ինդեքսը կիջնի բարձր բազայի էֆեկտի պատճառով»,- գրում են ING-ի մասնագետները։

Նշվում է, որ Հայաստանի վճարային հաշվեկշիռը աստիճանաբար վերադառնում է նորմալ վիճակի՝ 2022 թվականին արձանագրված մեծ ներհոսքերից հետո։

ING-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կկազմի 8%, իսկ 2024 թվականին՝ մոտ 6%։

The material is copyrighted and protected by law

Often read materials