ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 23-ի թիվ 1007-Ն Որոշմամբ (Այսուհետ՝ Որոշում) սահմանվում է, որ 18 տարին լրացած և շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատություններից (մանկատներից) դուրս գրված շրջանավարտներին տրամադրվում է դրամական աջակցություն (Որոշման թիվ 1 հավելված) և բնակելի տարածության վարձավճարի փոխհատուցում (Որոշման թիվ 2 հավելված)։
Որոշման թիվ 1 հավելվածի համաձայն՝ մանկատան շրջանավարտին հաստատությունից դուրս գրվելուց հետո իր կողմից ներկայացված առցանց դիմումի հիման վրա, նորմատիվ իրավական ակտերով սահմանված կետերի համապատասխանության դեպքում, 12 ամիս ժամկետով նշանակվում է դրամական աջակցություն՝ ամսեկան 75.000 ՀՀ դրամ (TYPE ID` 470):
Որոշման թիվ 2 հավելվածի համաձայն՝ մանկատան շրջանավարտին հաստատությունից դուրս գրվելուց հետո իր կողմից ներկայացված առցանց դիմումի հիման վրա, նորմատիվ իրավական ակտերով սահմանված կետերի համապատասխանության դեպքում, 12 ամիս ժամկետով նշանակվում է դրամական աջակցություն բնակարանային վարձի փոխհատուցման՝ ամսեկան 100.000 ՀՀ դրամ (TYPE ID` 480):
Համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի թիվ 284-Ն Որոշման 3-րդ կետի 12-րդ և 13-րդ ենթակետերի՝ սույն վճարատեսակները հանդիսանում են պարբերական վճարատեսակներ և վճարող կազմակերպությունները CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով «Department Social Work and Social Services» էլեկտրոնային հասցեից այսուհետ ամեն ամիս՝ շահառուի կողմից տվյալ որպես վճարող կազմակերպություն տվյալ բանկը ընտրելու դեպքում։
Աղբյուրը՝ inecobank.am
The material is copyrighted and protected by law



