ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ 2023թ. դեկտեմբերի 1-ից 2-ը Երևանում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր-2023» համաժողովը:
«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը գիտության առևտրայնացման հնարավորությունների լայն հարթակ է, որի նպատակներն են՝
խթանել համագործակցությունը գիտնականների և գործարարների միջև,
խթանել գիտելիքահենք ձեռներեցությունը,
համախմբել գիտնականների, հետազոտողների, գործարարների և ներդրողների Հայաստանից և ամբողջ աշխարհից՝ կիսվելու փորձով, քննարկելու ոլորտային մարտահրավերներն ու համագործակցության հնարավորությունները։
Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/yckwydsf
The material is copyrighted and protected by law



