ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է «CitiBank»-ի հանրային հատվածի խմբի ղեկավար և կառավարիչ տնօրեն Ջուլիե Մոնակոյի հետ:
🔹Ներկայացնելով Հայաստանի ընդհանուր տնտեսական և քաղաքական վիճակը՝ նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է ներդրումների ներգրավման գործընթացին: Նախարարը, մասնավորապես, խոսել է Ներդրումների աջակցության ազգային կենտրոնի մասին և նշել, որ առաջիկայում նախատեսվում է զարգացնել կենտրոնի կարողությունները:
🔹Կողմերը խոսել են նաև Հայաստանում բավականին արագ զարգացող ՏՏ ոլորտի և ոլորտում ակտիվ, լուրջ պոտենցիալ ունեցող կազմակերպությունների մասին:
The material is copyrighted and protected by law



