jkjhkjhkj

28-04-2025 13:44 804

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։

Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

«Այսուհետ՝ Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի

Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ
Դարակաշարերի վրա նշումները պարտադիր կլինեն։

«Առանց կաթնային յուղի փոխարինիչի» և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակներով։

Կաթնամթերք գնելիս ուշադրություն դարձրե՛ք դարակաշարերի գույներին։

Տնտեսվարողների համար, որոնք չեն ապահովի կաթնամթերքի պատշաճ տեղադրումն ըստ սահմանված կարգի, սահմանված է վարչական տույժ»,-հայտնում են նախարարությունից։

Աղբյուրը՝ iravaban.net

The material is copyrighted and protected by law

Often read materials