jkjhkjhkj

24-09-2025 10:23 1589

Նյու Յորքում ավարտվել է ԱՄՆ-ի և Ուկրաիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զլենսկու հանդիպումը: Այն տևել է մոտ մեկ ժամ:

Հանդիպումից հետո Թրամփը սոցցանցի իր էջում գրել է.

«Ուսումնասիրելով և լիովին հասկանալով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական և տնտեսական իրավիճակը, ինչպես նաև տեսնելով այն տնտեսական խնդիրները, որոնք ստեղծում է Ռուսաստանը, ես կարծում եմ, որ Ուկրաինան Եվրամիության աջակցությամբ ի վիճակի է պայքարել և վերանվաճել իր ամբողջ տարածքը՝ սահմանները վերադարձնելով նախնական վիճակին։

Ժամանակի, համբերության և Եվրոպայի, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցության դեպքում, նախնական սահմաններին վերադարձը լիովին իրատեսական տարբերակ է: Ինչո՞ւ ոչ։ Ռուսաստանը երեքուկես տարի աննպատակ կռվում է մի պատերազմում, որը իրական ռազմական ուժի դեպքում պետք է հաղթեր մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում։

Սա Ռուսաստանի նկատմամբ հարգանքը չի մեծացնում, այլ իրականում «թղթե վագրի» տեսք է հաղորդում նրան։

Երբ Մոսկվայի, ինչպս նաև Ռուսաստանի բոլոր մյուս խոշոր քաղաքների, գյուղերի և շրջանների բնակիչները իմանան, թե իրականում ինչ է կատարվում այս պատերազմում, թե ինչպես է գործնականում անհնար բենզին ստանալ երկար հերթերի պատճառով, և ինչ է կատարվում նրանց պատերազմական տնտեսությունում, որտեղ գումարի մեծ մասը ծախսվում է Ուկրաինայի դեմ պայքարում, Ուկրաինան կկարողանա վերականգնել իր տարածքը նախնական սահմաններով և, ո՞վ գիտի, գուցե նույնիսկ ավելի հեռուն գնա։ Պուտինը և Ռուսաստանը մեծ տնտեսական դժվարությունների մեջ են, և հիմա Ուկրաինայի համար գործելու ժամանակն է։

Ես երկու երկրին էլ մաղթում եմ հաջողություն։ Մենք կշարունակենք զենք մատակարարել ՆԱՏՕ-ին, իսկ Դաշինքը դրա հետ կարող է վարվել այնպես, ինչպես ցանկանում է։ Հաջողություն բոլորին»:

The material is copyrighted and protected by law

Often read materials