Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը որակել է ճգնաժամային։
Նրա խոսքով՝ ատոմակայանն արդեն յոթ օր է, ինչ էլեկտրաէներգիա է ստանում դիզելային գեներատորներից, սակայն գեներատորներն ու կայանը նախատեսված չեն դրա համար։
Զելենսկին նաև պնդել է, որ գեներատորներից մեկն արդեն խափանվել է։
«Հենց ռուսներն են, որ հրետակոծության պատճառով խոչընդոտում են կայան տանող էլեկտրահաղորդման գծերի վերանորոգմանը և տարրական անվտանգության վերականգնմանը»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Ավելի վաղ Զապորոժիեի ատոմակայանի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ դիզելային վառելիքի բավարար պաշարներ կան գեներատորները աշխատեցնելու համար: Պարզաբանվել էր նաև, որ կայանի արտաքին էլեկտրամատակարարումն անջատվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից կրակոցների պատճառով:
The material is copyrighted and protected by law