jkjhkjhkj

23-02-2026 09:43 277

PanARMENIAN.Net - Հայաստանը հետաքրքրված է հնդկական Pralay մարտավարական բալիստիկ հրթիռներով, հայտնում է հնդկական Idrw–ն։

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը շահագործում է իսրայելական «Barak-8» զենիթահրթիռային համալիրներ, որոնց մշակման գործընթացին մասնակցել է նաև Հնդկաստանը։ Այդ հակաօդային պաշտպանության համակարգը շրջանցելու նպատակով Երևանը դիտարկում է հնդկական Pralay «երկիր-երկիր» դասի հրթիռների ձեռքբերման տարբերակը, գրում է Sputnik Արմենիան:

Pralay-ը կարճ հեռահարության հրթիռ է, որի հիմնական առանձնահատկությունն է թռիչքի վերջնական փուլում մանևրելու և ուղղությունը փոխելու կարողությունը։ Այս հատկության շնորհիվ այն դառնում է դժվար խոցելի թիրախ նույնիսկ ժամանակակից համակարգերի համար, ինչպիսիք են «Barak-8»-ը կամ «С-300»-ը։

Եթե պայմանավորվածությունը կյանքի կոչվի, Հայաստանը կդառնա Pralay համակարգի առաջին արտասահմանյան գնորդը։

The material is copyrighted and protected by law

Often read materials