jkjhkjhkj

24-02-2026 10:22 197

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը հերքել է մարտի 1-ից կանխիկ վճարումների արգելքի մասին տարածված լուրերը։

«Ոչ, չկա նման բան: Նման որոշում չկա և պլաններում նույնպես չկա: Շարունակվելու է այնպես, ինչպես այսօր՝ մինչև 300,000 դրամ գործարքների դեպքում մարդը կարող է վճարել և կանխիկ, և անկանխիկ: 300,000 դրամից ավելի գործարքների դեպքում պարտադիր պետք է լինի անկանխիկ վճարում: Բացառությամբ, օրինակ, առողջապահության և կրթական ծառայությունների, որտեղ վճարումները պետք է պարտադիր լինեն անկանխիկ եղանակով»,-ասել է նա ֆեյսբուքյան տեսաուղերձում:

Պատգամավորը հավելել է, որ չգիտի, թե որտեղից են այդ խոսակցությունները տարածվում:

«Մարտի 1-ից մել այլ կարևոր փոփոխություն ունենք, լավ փոփոխություն՝ անկանխիկ առևտրի դեպքում, քարտով առևտրի դեպքում քարտերի միջնորդավճարները կրկնակի չափով նվազում են: Այսինքն ARCA քարտերով առևտուր անելու դեպքում էդ միջնորդավճարը կկազմի ընդամենը կես տոկոս, իսկ «Մաստեր» և «Վիզա» քարտերով առևտուր անելու դեպքում դա կկազմի ընդամենը 0․9%: Սա, կարծում եմ, շատ կարևոր ու լավ նորություն է, հատկապես փոքր բիզնեսով զբաղվող մեր տնտեսվարողների համար»,-ասել է Թունյանը:

Նա նաև հիշեցրել է, որ ARCA քարտերով առևտուր անելու դեպքում կարելի է նաև 2%-ի չափով քեշբեք ստանալ:

The material is copyrighted and protected by law

Often read materials