jkjhkjhkj

28-03-2019 16:06 2599

 

Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև կնքված ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված համաձայնագիրը բխում է մեր երկրի շահերից: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման արդյունքների ներկայացմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե համաձայնագրով հնարավո՞ր է, արդյոք, որ որոշ ռիսկեր ստեղծվեն Հայաստանում գյուղատնտեսության և ջերմոցային ոլորտի տնտեսավարողների համար: «Արդյոք համաձայնագրի հիմքում կա՞ն կոնկրետ հաշվարկներ, թե, օրինակ, ինչ կարժենա 1 կգ կարտոֆիլը, եթե այն Իրանից հասնի Հայաստան»,- հարցրեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց` ազատ առևտրի համաձայնագիրը ոչ միայն այն մասին է, որ Իրանից կարող են ապրանք ներմուծել Հայաստան, այլև Հայաստանից արտահանել Իրան:

Նա նշեց, որ կոնկրետ հաշվարկներ չկան, թե Իրանից ներկրվող կարտոֆիլը որքան կարժենա, սակայն վստահեցրեց` կան հաշվարկներ, որ այդ պայմանագիրը ձեռնտու է Հայաստանին և բխում է ՀՀ շահերից:

The material is copyrighted and protected by law

Often read materials