«Բարձր տոկոսով վարկերի քոքը կտրել տվեք Հայաստանից», - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կարդաց օգտատերերից մեկի խնդրանքը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանի բանկային համակարգում 14 տոկոսից բարձր տոկոսով վարկ գոյություն չունի, ավելի բարձր տոկոսով վարկեր գործում են այլ կազմակերպություններում:
Փաշինյանը հայտնեց՝ բանկային տույժ-տուգանքների հետ կապված՝ որոշում են կայացրել, հնարավորություն են ստեղծել, 130 հազար մարդու վարկային պատմություն մաքրվել է, 10-15 հազար մարդ օգտվել է տույժ-տուգանքներից ազատվելու այդ հնարավորությունից:
Փաշինյանը նշեց՝ շատ դեպքերի է հանդիպել, երբ եղբայրը եղբոր, քույրը քրոջ, բարեկամը բարեկամի հետ կռվել է, քանի որ վարկի երաշխավոր էին գրվել և ֆինանսական պարտավորություններ էին առաջացել:
The material is copyrighted and protected by law



