jkjhkjhkj

03-05-2019 20:54 1613

 

ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում գտնվելով Հայաստանում, այցելել է Պետական եկամուտների կոմիտե:

Ըստ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի, ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր:

Ռ. Դավիդովը ծանոթացել է ՏՏ ոլորտի առաջավոր փորձին և ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակում առաջարկվող ծառայություններին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանում միջազգային փոստային և էքսպրես-առաքումների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության փորձին և այլն: Արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ակտիվացնել համատեղ աշխատանքները վերոնշյալ ոլորտներում և անհրաժեշտ պայմաններ ստեղծել փորձի փոխանակման համար:

The material is copyrighted and protected by law

Often read materials