jkjhkjhkj

15-02-2023 16:25 733

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին:

 

Հայաստանն ու Չեխիան պատրաստ են ակտիվացնելու շփումները` առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի նեդրման և մյուս բարեփոխումները կենսագործելիս:

Հանդիպմանն ընդգծվել են այն հիմնական ոլորտները, որտեղ կա համագործակցության և փորձի փոխանակման մեծ ներուժ`

առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում,

դեղագործություն,

մոր և մանկան առողջության պահպանում:

Նախարարը դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված առողջապահական իրավիճակը` կոչ անելով եվրոպացի գործընկերոջը տարբեր ատյաններում բարձրաձայնել խնդրի մասին:

The material is copyrighted and protected by law

Often read materials