Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտ քաղաքի երեխաների համար։ Այս մասին հաղորդում է վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը:
Նշվում է, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիան Ռուսաստանից Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք է հասցրել «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կողմից ուղարկված հումանիտար բեռ: Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով 35 տոննա պարենամթերքը հասցրել են Ստեփանակերտ։
ՌԴ ՊՆ-ն հավելում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները տեղեկատվությունը հավաքելուց և մշակելուց հետո մարդասիրական գործողություններ են կազմակերպում Լեռնային Ղարաբաղի քաղաքներում և բնակավայրերում։
Բազմազգ ծրագրի կամավորների հետ միասին նման մի ակցիա է անցկացվել Անդրեյ Սախարովի անվան թիվ 8 դպրոցում և Ստեփանակերտ մանկատանը։
Ռուս խաղաղապահները սննդի փաթեթներ են բաժանել դպրոցի աշակերտներին և անապահով ընտանիքներին։ Մարդասիրական օգնություն են ստացել նաև մանկատներից մեկի սաներն ու դաստիարակները։
The material is copyrighted and protected by law



