jkjhkjhkj

08-08-2023 17:20 819

Ֆինանսական տեխնոլոգիական խոշորագույն ընկերություն PayPal-ը գործարկում է սեփական սթեյբլքոինը՝ իր ցանցում վճարումներ կատարելու համար։

Սթեյբլքոինի թողարկմամբ ընկերությունը կամրապնդի իր գերիշխանությունը թվային վճարումների մեջ՝ հիմնվելով տեխնոլոգիայի վրա, որը հնարավորություն է տալիս ակնթարթային և մատչելի փոխանցումներ կատարել առանց կենտրոնացված միջնորդի, ասել է գործադիր տնօրեն Դեն Շուլմանը:

PayPal-ի սթեյբլքոինը ամեն պահի հնարավոր է փոխանակել ԱՄՆ դոլարով, ինչպես նաև ընկերության ցանցում առկա այլ կրիպտոարժույթների հետ: Սեփականատերերը նաև կկարողանան օգտագործել PYUSD-ը՝ առցանց գնումների համար, սակայն, թե որ հարթակներում, դա նշված չէ։

Ժամանակի ընթացքում PYUSD-ը հասանելի կլինի PayPal հավելվածում՝ Venmo-ում և այլ համատեղելի կրիպտո դրամապանակներում, PayPal էկոհամակարգից դուրս:

The material is copyrighted and protected by law

Often read materials