jkjhkjhkj

05-01-2024 12:30 227

Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:

2023թ. չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը (629 հիշատակում), որին հաջորդում են Ակբա բանկը (592 հիշատակում) եւ Կոնվերս Բանկը (383 հիշատակում):

Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 615 հիշատակում, թերթերում հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 14 հոդված, իսկ հեռուստատեսությամբ առաջատարը կրկին Ամերիաբանկն է՝ 9 ռեպորտաժ:

Դրական հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 557 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ակբա բանկն է՝ 509 հիշատակում, երրորդը Կոնվերս Բանկն է ՝ 354 հիշատակում:

Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է Կոնվերս Բանկը՝ 92,4 %, 354 դրական հիշատակում 383-ից: Երկրորդն այս ցուցանիշով Ամերիաբանկն է՝ 88,6 %, 557 դրական հիշատակում 629-ից, երրորդը՝ Ակբա բանկն է 86,0 %, 509 դրական հիշատակում 592-ից:

Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:

Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:

Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթեր (մոտ մեկ տասնյակ անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (9 անվանում):

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:

MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:

The material is copyrighted and protected by law

Often read materials