jkjhkjhkj

11-11-2024 13:59 67749

Բիթքոին կրիպտոարժույթի գինը հասել է պատմական նոր բարձրակետի՝ 81,000 դոլարի. այս են վկայում Binance հարթակի տվյալները։

Արժեքի առավելագույն կետում կրիպտոարժույթն արժեցել է 81,801 հազար դոլար, այնուհետև արժեքը սկսել է նվազել՝ իջնելով 81,256 դոլարի: Այսպիսով, մեկ օրում բիթքոինի արժեքը բարձրացել է 3,8%-ով:

Բիթքոինի գինը շարունակում է գրանցել բոլոր ժամանակների նոր բարձրակետեր՝ արձագանքելով ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին։ Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը ենթադրել է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակը կնշանակի կրիպտոարժույթների արդյունաբերության ոսկե դարաշրջանի սկիզբը:

 

The material is copyrighted and protected by law

Often read materials