jkjhkjhkj

30-10-2023 17:09 711

Լեռնային Ղարաբաղում դատապարտված անձանց թիվը 11 է եղել, բոլորի տվյալները հայտնի են, մի մասով զբաղվում է ոստիկանությունը, մի մասով՝ Ազգային անվտանգության ծառայությունը: Այս մասին ԱԺ-ում պաշտպանության և անվտանգության ու ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտնեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցի, թե որտե՞ղ են հիմա ԼՂ-ում դատապարտված քաղաքացիները, նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ կա՞ն, թե՞ ոչ։

«Սպանության հոդվածով դատապարտված արցախցու ենք հայտնաբերել Վանաձորից։ Ընդհանուր դատապարտված 11 անձ է եղել, որոնք ազատ են արձակվել։ Բոլորի տվյալները ունենք։ Այդ քաղաքացիների վրա Հայաստանից դուրս գալու արգելք է դրված»,- նշեց Ղազարյանը։

The material is copyrighted and protected by law

Often read materials