«ՄԱՆՉՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2000թ.-ին և հանդիսանում է Հայաստանում ալյուրի և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը: 2008-2009թթ. ընկերությունը ընդլայնեց իր արտադրությունը` կազմակերպելով նաև գինու և կոնյակի սպիրտի արտադրություն (հնեցում), խաղողի լավագույն տեսակներից դասական տեխնոլոգիայի միջոցով: Սկսած 2011թ. արտադրվում է նաև մրգային օղի, որն ունի արևային Հայաստանին բնորոշ քաղցր պտուղների նուրբ համն ու թեթև բուրմունքը: Օղին պատրաստվում է թթից, հոնից, ծիրանից, դեղձից և տանձից: 2012թ.-ի նոյեմբերից «Մանչո Գրուպ» ՍՊԸ- ի գինու, կոնյակի գործարանը իր “Աստաֆյան” ապրանքային նշանի ամբողջ տեսականիով ներկայացված է տեղական շուկայում:
The material is copyrighted and protected by law