![]()
Հեղինակավոր Sotheby's աճուրդի տունը նոյեմբերի 16-ին պատրաստվում է վաճառքի հանել 8.01 կարատանոց երկնագույն ադամանդ, որը կոչվում է Sky Blue և գնահատվել է 25 մլն դոլար:
Ինչպես նշում է CNN-ը, այն երբևէ աճուրդի հանված խոշորագույն երկնագույն ադամանդներից մեկն է:
Աղբյուրը մանրամասնում է, որ շվեյցարական Ժնևում կայանալիք աճուրդի ժամանակ հավանական գնորդներին է առաջարկվելու մոտ 350 թանկարժեք քար, որոնց շարքում առանձնանում է Sky Blue-ն:
Նշվում է, որ երկնագույն ադամանդը զարդարում է Cartier բրենդի շքեղ մատանու կենտրոնական հատվածը:



Սկզբնաղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2016/11/14/blue-diamond/2192144
The material is copyrighted and protected by law


