jkjhkjhkj

21-06-2023 11:50 696

ՀՀ ԱԳՆ-ն իր Twitter-ի էջում փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից իրականցվող էթնիկ զտումների քաղաքականության վրա։

ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է, որ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվել են Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներից։

«Այսօր մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կանխելու նմանատիպ քաղաքականությունը և ապահովելու ուժեղ միջազգային ներգրավվածություն՝ լուծելու համար Լեռնային Ղարաբաղի բնակչության առջև ծառացած ներկայիս մարտահրավերները, ներառյալ նրանց իրավունքների և անվտանգության խնդիրները, ինչպես նաև՝ Լաչինի միջանցքի շարունակվող անօրինական շրջափակումը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի էջում։

 

The material is copyrighted and protected by law

Often read materials