jkjhkjhkj

07-09-2023 17:13 726

Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը սեպտեմբերի 7-ին հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալիխան Ախմետովը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Դաուրեն Սարիբաևը։ Հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։

ԿԸՀ-ից հայտնում են, որ դեսպան Իմանբաևը շնորհակալություն է հայտնել ԿԸՀ նախագահին Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ժամանակ գտնելու համար և կարևորել է Հայաստանի ու Ղազախստանի ԿԸՀ-ների հետագա համագործակցությունը։

Դեսպանն ընդգծել է՝ ՀՀ ԿԸՀ-ն միշտ պատրաստակամ է եղել և դիտորդական առաքելություն է իրականացրել Ղազախստանի Հանրապետության տարբեր ընտրությունների ժամանակ։

Դեսպանը հույս է հայտնել, որ այդ բարի ավանդույթը կշարունակվի նաև հետագայում։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և վստահեցրել, որ ՀՀ-ի և Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ-ների համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում։

Կողմերը քննարկել են նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ ներկայացուցիչների ներգրավումը որպես այցելուներ։

The material is copyrighted and protected by law

Often read materials