18-10-2023 12:37
807
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
«Տեղի է ունենում Հայաստանի ԱԳ նախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,- գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
The material is copyrighted and protected by law



