Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպման մասին հստակ պայմանավորվածություն չկա։ Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նա նշեց, որ առաջնորդների մակարդակով վերջին շրջանում հանդիպում տեղի չի ունեցել, սակայն իրենք շարունակում ենք աշխատանքները։
«Միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում նոր հանդիպում անցկացնելու համար։ Գիտեք, որ երեկ Երևանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն, մշտական կապի մեջ ենք մյուս միջնորդների հետ։ Սպասում ենք, որ նոր հանդիպում տեղի կունենա»,–նշեց փոխնախարարը։
Թե այդ հանդիպումը ինչ մակարդակով, որտեղ ու ում միջնորդությամբ կլինի, Կոստանյանը դժվարացավ ասել։
The material is copyrighted and protected by law



