jkjhkjhkj

14-11-2023 13:13 900

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, Փաշինյանն այդ մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

«Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Քննարկվել են ՀԱՊԿ–ի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր: Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին, և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը»,– գրել է Բաղդասարյանը։

The material is copyrighted and protected by law

Often read materials